Իշխանությունների կողմից Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կեղծ օրակարգը շեղում է բնակչությանը և լրատվամիջոցներին առօրյա խնդիրներից, մասնավորապես՝ այն խնդիրներից, որոնք, ի տարբերություն հանրաքվեի, ունեն անմիջական ազդեցություն բնակչության առօրյա կյանքի վրա:

Նման խնդիրների շարքին են պատկանում «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» և մարզային ծննդատների օպտիմալացման հարցը, պոլիկլինիկաների` «այլ կաբինետների» ֆինանսավորման դադարեցումը, բուժօգնության որակի վերահսկողությունը, որը առանց կլինիկական ուղեցույցների հնարավոր չէ իրականացնել, մայրական մահացության ցուցանիշի կտրուկ աճը և այլն... Այս խնդիրների հետ բախումն անխուսափելի է, սակայն քանի դեռ մարդկանց «զբաղեցնում» են հանրաքվեներով, սևերի և սպիտակների կեղծ օրակարգերով, ներքին թշնամանքի խորացմամբ և ԱԺ ամբիոնից ատելության խոսքի տարածման շոուներով, առողջապհության ոլորտում տեղի են ունենում փոփոխություններ, որոնց դեռ երկար ժամանակ առնչվելու է ժողովուրդը, քանի որ ժամանակին պատշաճ ուշադրություն չի դարձրել այդ հարցերի կարգավորմանը:

Հարգելի ժողովուրդ, ինձ համար հասկանալի է իրավաբանական հանրության զբաղվածությունը հանրաքվեի հարցերով, բայց հասկանալի չէ բուժաշխատողների և բուժառուների անտարբերությունը, քանի որ ձեր ընդամենը 1%-ն է որևէ առնչություն ունեցել կամ ունենալու ՍԴ-ի հետ, բայց այս կամ այն տարիքում բուժման անհրաժեշտություն ունենալու է ձեր 100%-ը:

Տարբերե՛ք առաջնայինը երկրորդականից, որպեսզի հետո չբողոքեք...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել