Tert.am-ը գրում է.

Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքով զոհվածների թիվը հասել է առնվազն 10-ի, հայտնում  է «Хабар 24»-ը։

Ավելի վաղ Ղազախստանի գործադիր մարմնի իշխանության ղեկավար Ասկար Միրզահմետովը հայտարարել էր, որ անկարգություններին ընդհանուր թվով մասնակցել է գրեթե 1000 մարդ: Ձերբակալվել է 47 մարդ, ևս 44-ը ազատ են արձակվել:

Փետրվարի 8-ին հայտնի էր դարձել, որ Ղազախստանի հարավային Կորդայ շրջանում ոստիկանության կողմից  երթևեկության կանոնները խախտած մեքենայի վարորդին հետապնդելն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով, անկարգություններով և կրակոցներով։

Երկրի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը կատարվածն անվանել է տեղացի բնակիչների միջև առաջացած կոնֆլիկտ, որից սադրիչներն են օգտվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել