Դավիթ Տոնոյանի հորդորով հարազատներն Արցախում մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի դին տարան հուղարկավորության: Հուղարկավորությանը կմասնակցի նաև պաշտպանության նախարարը:
Ոչ մեկ չի կարող հասկանալ որդի կորցրած ծնողների զգացածը ու տա Աստված երբեք էլ որևէ մեկը չհասկանա դա, ու այդ պատճառով այս պահին մեղադրանքներ հնչեցնել նրանց հասցեին այս քայլի համար, մի տեսակ ճիշտ չի:
Իհարկե մեզ համար բավականին հեշտ կլինի խորհուրդ տալը, թե այսպես պետք չէր, այնպես պետք էր և այլն, բայց հիմա կարևորը այն է, որ մարդիկ հուղարկավորեն զինվորին ու գիտակցեն, որ իրենց սուգը արժանի ձևով կքննվի ու կբացահայտվի:
Իսկ գործի բացահայտումը խոստացել է հենց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Նման իրավիճակում Տոնոյանը հայտնվել էր նաև 2013 թվականին, երբ որպես փոխնախարար, այդ ժամանակ ՊՆ Սեյրան Օհանյանի հետ գնացել էր մարտունեցի մահացած զինծառայողի հարազատների հետ բանակցության: