#ԱՆարդարության հետքերով
Տեսնելով պատկան մարմինների անտարբեր վերաբեմունքն առ այն ,որ ոմն Ա. Արզումանյանն իր 《 Էքսպրես Կրեդիտ 》 ՈւՎԿ֊ի միջոցով ՀՀ քաղաքացիներից
ապօրինաբար խլում է խոշոր գումարներ, անշարժ և շարժական գույք , ստիպված եղանք հավաքվել Կառավարության շենքի առաջ և մեր բողոքի խոսքը հասցնել Իշխանությանը ։ Ինչպես բազմիցս նշվել էր ՝ բողոքը ոչ թե իշխանության , այլ երևույթի դեմ էր . Մեր աչքի առաջ , օրը ցերեկով , տարիներ շարունակ 《Էքսպրես Կրեդիտ 》ՈՒՎԿ֊ն կողոպտել և ցայսօր կողոպտում է ավելի քան քառասուն ընտանիքի ։
Երկար տարիներ շարունակ ծավալվող անօրինական գործունեությունն ունի նույն սցենարը ՝ օգտվելով քաղաքացու անելանելի իրավիճակից ՝ Ա. Արզումանյանը կատարում է ստրկացուցիչ գործարքներ, պայմանագրում ապօրինաբար ներառելով նաև ինդեքսացիա , այնուհետև այդ քաղաքացիներից խլում է
մեծ գումարներ, անշարժ և շարժական գույք ։
Ձեռքիս տակ ունենալով բազմաթիվ նույնանման պատմություններ՝ կներկայացնեմ դրանցից մեկը, իսկ մնացածին կարող եք ծանոթանալ ներքոնշյալ հղումներով * ։

20.06.08թ. հայրիկիս և <<Էքսպրես կրեդիտ ՈՒՎԿ>> ՓԲԸ-Ի միջև կնքված պայմանագրով տրամադրվել է 63.000.000 ՀՀ դրամ , այնուհետև իրենց աճպարարության,գոյություն չունեցող մեթոդաբանության , հաշվարկների, տույժերի ու տուգանքներրի միջոցով տարիների ընթացքում բառացիորեն ունեզրկում են իմ ընտանիքին ՝ ստիպելով վճարել ընդհանուր առմամբ ~ 1.000.000 դոլլար ։ Երկար տարիներ ձգվող այս գործընթացն ուղեկցվել է կեղծիքներով , անօրինականությամբ , վաշխառությամբ և պատկան մարմինների տարօրինակ անտարբերությամբ ։
Մարդ, ով նախկինում ևս ունեցել է օրենքի հետ խնդիրներ, դեռևս մնում է անպատիժ և անխոչընդոտ շարունակում է իր վաշխառությունը ՝ քանդելով բազմաթիվ ընտանիքներ և կոտրելով հարյուրավոր հույսեր ։

Image may contain: one or more people and people standing

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել