Tert.am-ը գրում է.

Այսօր «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին բերման էին ենթարկել Ոստիկանության 6-րդ վարչությունում։ Արթուր Դանիելյանը լրագրողների հետ զրույցում ներկայացրեց, որ բերման է ենթարկվել ԱԱԾ-ի շենքի գլխամասային մուտքի մոտից, երբ իր մեքենայով գալիս էր հասկանալու, թե ինչ պատճառով է բերման ենթարկվել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

«Ընթացքում պարզ դարձավ, որ մեզ  կասկածում են թմրամիջոց ձեռք բերելու, պահելու կամ օգտագործելու մեջ, այսինքն ոստիկանները ենթադրել են, որ ես՝ գնելով թմրամիջոց, պահելով կամ այն օգտագործելով գալիս եմ ոստիկանության 6-րդ վարչություն, պարզելու, թե ինչ է տեղի ունեցել Նարեկ Մալյանի հետ, ով մոտ մեկ տասնամյակ աշխատելով իրավապահ տարբեր մարմիններում, փաստորեն այս օրերին կասկածվում է ապօրինի զենք կրելու մեջ։ Սա հերթական թատրոնն է, մեր պետության գլխավոր կլոունի կատարմամբ»,- ներկայացրեց նա։

Արթուր Դանիելյանը ներողություն խնդրեց այն մարդկանցից, ովքեր ունկընդիրը դարձան իր ոչ պարկեշտ արտահայտության, չնայած, կարծում է, որ ծնողները պարտավոր են պատասխանատվություն կրել իրենց զավակների համար. «Գիտեմ, որ Փաշինյանի մայրը իր դաստիարակչության պրոցեսին չի մասնակցել, ըստ այդմ՝ իր հասցեին իմ արած արտահայտությունը սխալ էր։ Փաշինյանի հասցեին ցանկացած արտահայտություն արդարացված է»։

Դանիելյանի կարծիքով՝ այն գործընթացները, որոնք հիմա տեղի են ունենում և դեռ մոտակա  շաբաթերի ընթացքում տեղի կունենան, կապված են Արցախի Հանրապետության շուրջ ձևավորված մթնոլորտի հետ։ «Խոսքը գնում է նրան, ինչին մեր իշխանությունն անվանում է «չբանակցություն», իրենց ադրբեջանական կոլեգաների հետ պարբերաբար հանդիպումները։ Ըստ էության՝ ստացվում է, որ ինչ-որ բան է պարտադրվում այս իշխանություններին և նրանք փորձում են այն կոծկել, «սղցնել» այնպես, որ մեր բնակչությունն այդ մասին չիմանա»,-նշեց նա և հավելեց, որ արդեն 1,5 տարի ապրելով Արցախում՝ հասկացել է, որ որոշ գործողություններ են մեկնարկել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել