Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ այն մարդը, ում գործողությունների արդյունքում հունվարի 8-ին Թեհրանի մոտակայքում աղետի ենթարկվեց «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, գտնվում է բանտում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Կիև մեկնող Boeing-ը վթարի էր ենթարկվել հունվարի 8-ին՝ Թեհրանի օդանավակայանից դուրս գալուց անմիջապես հետո, ինչի հետևանքով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 176 ուղևորներն ու անձնակազմի անդամները։ Ավելի ուշ իրանցի զինվորականները հայտարարեցին, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է երկրի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել