«Նվակ» ոչ առևտրային ֆհիմնադրամը թողարկում է «Tomorrow We’ll Be Happy» երգը, որը կատարում է հայազգի երգչուհի Մարինա Գալստյանը։


Կատարումը կարող եք լսել այստեղ։

«Նվակ» հիմնադրամի տեղական կրթական ծրագրերը նպատակ ունեն զարգացնելու երաժշտական տաղանդը հետագայում դրա գլոբալ բաշխման համար՝ համագործակցելով Alternative Distribution Alliance (ADA)-ի հետ։

«Նվակը» շահույթ չհետապնդող կազմակերպություն է, կոչված է զարգացնելու երիտասարդների գլոբալ երաժշտական տաղանդը։ Այն այսօր թողարկել է իր նոր երգը՝ «Tomorrow We’ll Be Happy» խորագրով, որը կատարում է 21-ամյա արտիստ Մարինա Գալստյանը։ Երգի բառերը գրվել են 2018 թ. ամռանը Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայացած 3-շաբաթյա արշավի ժամանակ։ Սա Գալստյանի առաջին երգն է, և նա իր երաժշտությունը համարում է ուրախ, մեղեդային և ազնիվ։

«Վաղն ուրախ կլինենք» երգը, որն այժմ հասանելի է բոլոր հարթակներում, «Նվակ» թիմի երրորդ երգն է։ Այն մասն է կազմում ինը երգից բաղկացած մի հավաքածուի, որն ամբողջությամբ ձայնագրվել և ստեղծվել է հայ և իսրայելցի արտիստների կողմից՝ համագործակցությամբ Բիգ Թեյսթի (Դուա Լիպա, Մադիսոն Բիր), Սեբու Սիմոնյանի (Քեփիթալ Սիթիզ) և Նիկո Ստադիի (Ջասթին Բիբեր)։

««Նվակի» թիմային և ստեղծարար մթնոլորտը ոգեշնչել է ինձ երաժշտություն ստեղծելու հարցում»,- ասում է Գալստյանը։- «Նվակը» ոչ միայն երաժշտական ծրագիր է, այլև ընտանիք։ Ես այստեղ հանդիպել եմ բազմաթիվ կին ատիստների, որոնք աջակցում են իրար ստեղծագործաբար և հուզականորեն»։

Գալստյանը նշում է, որ Հայաստանում նա երաժշտական կրթության սահմանափակ հնարավորություն է ունեցել։ «Եթե ցանկանում ես որևէ բան սովորել երգահանության և երգարտադրության մասին, ապա այնտեղ գնալու տեղ չունես։ «Նվակի» առանձնահատկությունն այն է, որ կարիք չունես ֆորալ երաժշտական կրթության՝ սեփական երաժշտությունդ ստեղծելու համար։ Անհրաժեշտ է ունենալ միայն տեսակետ և աշխատասիրությունը»,- ասում է նա։ 

«Նվակը» հիմնվել է 2015 թ. ամերիկահայ երգչուհի-երգահան Թամար Կապրելյանի կողմից։

Համագործակցելով Քլայվ Դևիսի հետ 18 տարեկանում և Interscope Records-ի հետ 21 տարեկանում՝ նա հասկացավ, որ հնարավորություն ունի երաժշտության բնագավառում մենթորություն իրականացնելու և երիտասարդ տաղանդներին աճել օգնելու։

«Ես հիմնել եմ «Նվակը»՝ ծառայելու համար կենսունակ ու տաղանդավոր երաժիշտներին, որոնք սահմանափակ հնարավորություններ ունեն սեփական երաժշտությունը տարածելու»,- ասում է Կապրելյանը»,- Հայաստանում աշխատելը հոգեհարազատ է ինձ համար։ Ես առաջին անգամ այնտեղ այցելել եմ 2015 թ.՝ «Եվրատեսիլում»  Հայաստանը ներկայացնելուց հետո, այնուհետև ստեղծագործական փորձ եմ ձեռք բերել այնտեղ։ Ես ցանկանում եմ իմ հարթակն ու ձայնն օգտագործել բարի նպատակով՝ օգնել կատարելագործել կանանց ու աղջիկների ձայները»։

Հիմնադրումից չորս տարի անց «Նվակը» ձեռք է բերել 1000+ երիտասարդ երաժիշտների համայնք Հայաստանից, Իսրայելից և Մալավիից։ «Նվակը» որդեգրել է տեղական մոտեցում՝ ուսուցանելու համար երգահանություն և երաժշտական բիզնես։ Ամեն տարի յուրաքաչյուր երկիր ունենում է ամառային կամ աշնանային ինտենսիվ առաջնորդություն առաջատար երգահանների ու պրոդյուսերների կողմից։ Այս տարի Մայք Սաբաթը (Լիզզո, Մեգան Թրեյնոր), Լարզ Պրինցիպատոն (Դուա Լիպա), Կինետիկսը (BoB), Սեսի Գոմեզը (Չարլի XCX), Մաքս Հերշենաուն (MsMr), ինչպես նաև շատ այլ հայտնի երաժիշտներ նվիրաբերել են իրենց ժամանակն ու տաղանդը։ Կենտրոնանալով երիտասարդ կանանց ու աղջիկների վրա՝ «Նվակն» առաջարկում է նաև տարեկան ծրագրավորում, մենթորություն և վորքշոփինգ։ Այսօր երաժիշտների երգերը կարող են լիցենզավորվել և լսելի լինել համաշխարհային բեմերում՝ միջազգային բաշխման սկզբունքի շնորհիվ։

«Նվակի» մասին

«Նվակը» ոչ առևտրային կազմակեպություն է, որը հայտնաբերում, առաջնորդում և սովորեցնում է աշխարհի երիտասարդ երգիչներին, երգահաններին և պրոդյուսերներին՝ առաջարկելով անվճար, տարեկան, անհատական դասընթացներ երգահանության, երաժշտական արտադրության, ձայնային ինժեներիայի, մարքեթինգի և PR-ի ոլորտներում։ «Նվակը» երաժշտությունը որպես գործիք է օգտագործում՝ դեռահասներին և երիտասարդներին օգնելու համար գտնել ու կատարելագործել իրենց պատմությունը իրենց երկրի սահմաններից դուրս։ «Նվակը» կոչված է յուրաքանչյուրի պատմությունը ամերիկյան երաժշտության բնագավառում հայտնի դարձնելուն և երաժշտության համաշխարհային լեզվի միջոցով մշակույթում հեռանկար ստեղծելուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել