Ինձ ասում են՝ դու շահարկում ես Կուտոյանի մահը, քանի որ անհասկանալի է, թե ինչու ես այն անվանում «բռնի»: Լավ, դիցուք չկա սրա մեջ դիտավորություն, նաև դիցուք չկա դիտավորություն այս մոտեցումը տիրաժավորելու մեջ: Դիցուք գրողն անգրագետ է: Տիրաժավորող նյուզմեյքերներն էլ:
Բայց լավ, էդ տիրաժավորող մեդիաներում մի խմբագիր չկա՞, որ ասի՝ ախր լրագրող ջան, «բռնի մահը» մարդու վրա արտաքին միջավայրի գործոնների ազդեցությամբ առաջացած մահվան ձևն է, անկախ նրանից՝ ուրիշի՞, հենց ի՞ր, թե՞ դժբախտ պատահարի միջոցով է դա եղել: Այսինքն, երբ մարդը մահացել է ոչ ծերությունից, ոչ էլ հիվանդությունից, այլ արտաքին ազդեցության ցանկացած միջոցով:
Հիմա հասկանանք՝ մարդուն մեղադրելը մի բանի մեջ, որն ինքը չի արել, դա մեդիայի որակի՞, թե՞ դիտավորյալ ապատեղեկատվության խնդիր է: Անկախ թե ինչից է, խնդիր ունե՞նք, թե՞ ոչ: