Ներկայացնում ենք 6 կարևոր խորհուրդ, որոնց հետևելով՝ կկարողանաս կարգավորել ֆինանսական վիճակդ:
1. Մի ծախսիր ռեստորանների վրա, որոնք քո գրպանին հարմար չեն, թանկարժեք հանգստի վրա: Պարբերական մեծ գնումները խաթարում են քո ֆինանսական դրությունը: Դա արդարացված չէ: Արա ինչպես ունևոր մարդիկ՝ պատրաստիր պարզ, առողջ տնային սնունդ, ռեստորան գնա հատուկ դեպքում:
2. Շատ հագուստ, կոշիկ և զարդեր մի գնիր: Հիմա նորաձևությունը շատ արագ է փոխվում, ուստի մեկ սեզոնի համար 10 զգեստ գնելը խելամիտ չէ: Սահմանափակվիր հիմնական զգեստապահարանով, որը հարմար կլինի քո կենսակերպին: Խնամված տեսքը իրերի շնորհքը չէ:
3. Հրաժարվիր վերջին մոդելի ավտոմեքենաներ և գաջեթներ գնելուց: Ընտրիր լավ դիմացկուն մեքենա, որը երկար կծառայի:
4. Երբեք փող մի ծախսիր մի բանի վրա, ինչը կարող ես ինքդ անել: Սա վերաբերում է հատկապես պատրաստի սննդին:
5. Թանկարժեք ուսումն անմիտներին թող: Շատ հարուստներ նախապատվությունը տալիս են պետական ուսումնական հաստատություններին՝ համալսարաններին, լիցեյներին, քոլեջներին: Անվճար կրթությունը մակարդակով գործնականում ոչնչով չի տարբերվում մասնավոր վճարովիից, բյուջեն էլ ճեղքվածք չի ունենա:
6. Մի զիջիր երեխաների խնդրանքներին: Նույնիսկ եթե կարող ես նրանց համար գնել ամենը, ինչ ցանկանան: Նվերներից հրաժարվել պետք չէ, բայց որոշ սահմանափակումներ երեխաներին կսովորեցնեն գնահատել իրենց ունեցածը:
Խուսափիր ծախսերից, որոնք բավարարվածության կարճաժամկետ զգացում են խոստանում: Փողը քո մեջ ներդրիր՝ զարգացիր, ճիշտ սնվիր, լավ ճաշակ զարգացրու: