Factor.am-ը գրում է․

CNN-ը՝ վկայակոչելով Պենտագոնի, ինչպես նաև ամերիկյան և իրաքյան հետախուզական ծառայությունների աղբյուրներին, հայտնում է, որ չորեքշաբթի Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական Boeing 737-800 ինքնաթիռը սխալմամբ գնդակոծվել է իրանական ՀՕՊ հրթիռի կողմից:

Աղբյուրը մանրամասնում է, որ այս վարկածը հիմնված է արբանյակների, ռադարների և էլեկտրոնային տվյալների շարունակական վերլուծության վրա։ Այդ տվյալները, CNN-ի փոխանցմամբ, պարբերաբար հավաքվում են ԱՄՆ ռազմական հետախուզության կողմից:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել