Hraparak.am-ը գրում է․

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «պարզապես պայթուցիկ է նետել աղբաման»՝ հրամայելով սպանել ազդեցիկ իրանական գեներալ Կասեմ Սուլեյմանիին Բաղդադում, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Ոչ մի ամերիկացի չի սգալու Սուլեյմանիի մահը։ Նա արժանի էր պատասխանատվության ենթարկվելու ամերիկյան զորքերի եւ տարածաշրջանում հազարավոր անմեղների դեմ հանցագործությունների համար»,- ասվում է Բայդենի հայտարարությունում։ Բայց Թրամփը «պարտավոր է ամերիկացի ժողովրդին բացատրել մեր զորքերի եւ դեսպանությունների անձնակազմերի, մեր մարդկանց եւ մեր շահերի անվտանգության ապահովման ռազմավարությունն ու պլանը ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում, եւ մեր գործընկերներին ողջ տարածաշրջանում ու նրա սահմաններից դուրս»։

 
«Ես կապված չեմ հետախուզության հետ, եւ շատ բան անհայտ է մնում, բայց Իրանը, հասկանալի է, կցանկանա պատասխանել։ Մենք կարող ենք հայտնվել լուրջ կոնֆլիկտի եզրին Մերձավոր Արեւելքում»,- ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել