Tert.am Life-ը գրում է.

Մարիամ Ալեքսանյանն անհամբերությամբ է սպասում 2020 թվականին։ Դերասանուհին վստահ է՝ 2020-ն իր համար երազանքների տարի է լինելու։

Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը նշեց՝ սպասելիքները մեծ են ինչպես անձնական տիրույթում, այնպես էլ գործնական։

«Ես իմ տեսակով շատ անհամբեր մարդ եմ և սիրում եմ, որ իմ կյանքում ամեն ինչ միանգամից է լինում։  Սակայն 2019 թվականին փորձը ցույց տվեց, որ մի քիչ համբերելը միայն լավ արդյունքի է բերում»,- ասաց դերասանուհին։

Մարիամն ու սիրելին՝ Գոռ Համբարձումյանը, այս տարի նշանադրվել են․ հարցին, թե արդյոք 2020 թվականին զույգը կպսակադվի՝ Մարիամը ժպիտով ասաց․ «Ոչ մի բան չեմ պլանավորում և ամեն ինչ համպատրաստից է լինում, այնպես որ չես հասցնում կանխատեսել հարսանիքդ երբ կլինի՝ մեկ շաբաթից, թե՞ երեք ամսից։ Իմ կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում և հենց դա է պատճառը, որ ես փոփոխություններին  ուշ եմ հարմարվում։ Փոփոխություններ չեմ սիրում, սակայն փոփոխությունները կյանքումս արագ են լինում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել