Ջեյն Օսթինը համաշխարհային գրականության ամենասրամիտ գրողներից մեկն է։ Երևի թե չեք գտնի մեկ կնոջ, որը կարդացած չլինի նրա ստեղծագործությունները։ Առաջարկում ենք այս մեջբերումների միջոցով թարմացնել հիշողությունը և կրկին անգամ հիանալ նրա տաղանդով։
- Աղջիկները ժամանակ առ ժամանակ սիրում են սիրտ կոտրել, այնպես ինչպես և ամուսնանում են։ Սա մտածելու առիթ է տալիս և ինչ-որ բանով տարբերակում է նրանց իրենց ընկերուհիներից։
- Որքան քիչ երջանկություն է սպասվում այն ամուսնական զույգին, որն ամուսնացել է կրքի ազդեցության ներքո,որն ավելի ուժեղ է գտնվել, քան պատասխանատվության զգացումը։
- Միայնակ տղամարդը, որը բավականին մեծ հարստություն ունի, պետք է կնոջ կարիք ունենա՝ այդպիսին է համընդհանուր ճշմարտությունը։
- «Մինչև ականջների ծայրը սիրահարված է» արտահայտությունն այնքան ծեծված, խափուսիկ և անորոշ է, որ գրեթե ոչինչ չի նշանակում։ Այն միաժամանակ օգտագործում են և ակնթարթորեն առաջացած սիրո համար, և անկեղծ ու խորը կապվածության համար։
- Լավ պատմելն ավելի բարդ է, քան լավ հորինելը։
- Սիրող կնոջ հիացմունքը գերազանցում է անգամ կենսագիրների հիացմունքին։ Ձեռագիրն, անկախ նրա բովանդակությունից արդեն իսկ մեծ հաճույք է պարգևում։
- Նրանց փառամոլությունն այնքան լավ որակի էր, որ թվում էր, որ նրանք ամբողջովին զրկված են դրանից։
- Լինում են մարդիկ՝ ում օգնելը վնասակար է․ որքան շատ եք անում նրանց համար, այնքան ավելի քիչ են նրանք ցանկանում անել իրենց համար։
- Մարդկության մի կեսին միշտ հետաքրքրում է, թե ինչու են որոշ բաներ դուր գալիս մյուս կեսին։
- Աղջիկն, իհարկե ճիշտ էր, սակայն տղան, թեև սխալ էր, բայց երբեք չէր ընդունի դա։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել