Այս թխվածքի յուրօրինակությունն այն է, որ թխվելու ընթացքում խմորն ինքն իրեն շերտավորվում է, և ստացվում է նրբահամ թխվածք՝ նուրբ կրեմային միջուկով:
Բաղադրիչներ
- 4 հատ ձու,
- 115 գ ալյուր,
- 1 բաժակ ջուր,
- 2 բաժակ տաք կաթ,
- 125 գրամ կարագ,
- 1 բաժակ շաքարավազ,
- 1 թ/գ վանիլին։
Պատրաստման եղանակը
Առանձնացնել դեղնուցներն ու սպիտակուցները: Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ և հարել, մինչև պնդանա:
Կարագը հալեցնել և մի փոքր սառեցնել:
Ձվի դեղնուցները հարել, աստիճանաբար ավելացնել շաքարավազը և ջուրը: Շարունակելով հարել, ավելացնել հալեցրած կարագը և հարել, որ ստացվի համասեռ զանգված: Ավելացնել կաթը, ալյուրը, կրկին խառնել, այնուհետև զգուշությամբ ավելացնել հարած սպիտակուցը:
Ջեռոցի տապակը յուղապատել և թեթևակի ալյուր շաղ տալ: Լցնել խմորը և եփել մոտ 1 ժամ 180 աստիճանի տակ: Սառելուց հետո վրան շաքարի փոշի ցանել և մատուցել:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել