Tert.am-ը գրում է.

Այս Ամանորը դերասան Գրիգ Գևորգյանի և պարուհի Սոնա Եսայանի համար յուրահատուկ է, ինչպես Սոնան է բնութագրում, ուրիշ Նոր տարի կլինի. մոտ յոթ տարի ընկերություն անելուց հետո նրանք այս տարի ամուսնացան և Նոր տարին կդիմավորեն որպես ամուսիններ։

Գրիգն ու Սոնան լուսանկարվել են Tert.am Life-ի տոնական ֆոտոշարքում և պատմել Ամանորը դիմավորելու իրենց տարբերակի, իրար համար նվերներ ընտրելու և նպատակների մասին։

Վերջին տարիներին զույգն Ամանորը նշել է աշխատանքային միջավայրում։ Գրիգի խոսքով՝ հարսանիքից հետո արձակուրդ չեն ունեցել, սա լավագույն ժամանակահատվածն է հանգստի մեկնելու համար։ «Այս Ամանորը, իհարկե, տարբերվելու է։ Նախապես որոշել էինք, որ Նոր տարին կրկին աշխատանքային է լինելու, բայց եկավ մի պահ, երբ երկուսս էլ հասկացանք, որ մեզ հանգիստ է պետք։ Որոշել ենք Նոր տարին դիմավորել Դուբայում»,-ասաց Գրիգը։

Հումորիստը նշեց, որ չեն խուսափում Ամանորը տանը նշելուց, խուսափում են այդ օրը կրկին աշխատելուց․ «Եթե Հայաստանում լինեինք, հաստատ կաշխատեինք: Սա է հիմնական պատճառը, որի համար որոշեցինք մեկ շաբաթով մեկնել»։ Սոնան էլ հավելեց, որ ծանրաբեռնված տարի են ունեցել, հանգիստն ամենամեծ նվերն է տոներին:

«էմոցիոնալ առումով այս տարի ուրիշ Ամանոր ենք ունենալու: Առաջին անգամ Նոր տարին նշելու եմ ոչ թե մայրիկիս ու հայրիկիս, այլ Գրիգ հետ։ Բացի այդ, թե՛ ես, թե՛ Գրիգն առաջին անգգամ ենք  Ամանորն արտերկրում նշելու։ Սա շատ սպասված Ամանոր է և շատ սպասված հանգիստ։ Վերջին շրջանում անընդհատ գլխապտույտներ էի ունենում, տարբեր բժիշկների դիմեցի, բայց նույն պատասխանն էին տալիս՝  ինձ մոտ գերհոգնածություն է։ Տարվա ընթացքում շատ նախագծերի,  նոր գաղափարների շուրջ ենք աշխատել։  Ինքս ինձ խոստացել եմ հանգստի ընթացքում ոչնչի մասին չմտածել և, գոնե, վեց օր հանգստանալ»,- ասաց պարուհին։

Գրիգն ու Սոնան շարունակում են ծանրաբեռնված աշխատել, սակայն արդեն ունեն նախատոնական տրամադրություն։ Նվերների ընտրության հարցում զույգը պարտաճանաչ է: Ասում են՝ երկար ժամանակ տրամադրում է ոչ թե նվեր ընտրելուն, այլ կողակցին հետևելուն՝ հասկանալու, թե ինչ է նա ամենից շատ հավանում, ինչով է հետաքրքրված և խանութում ո՞ր ապրանքին է ուշադրություն դարձնում տվյալ շրջանում։  

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել