Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 59-ամյա Էդվարդ Ղ.-ն իր վարած Scania մակնիշի 015 VO 65 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 229-րդ կմ հատվածում բախվել է իր երթևեկելի գոտի մուտք գործած Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Գոռիկ Ս.-ի վարած ГАЗ 3110 մակնիշի 35 LG 528 համարանիշի ավտոմեքենային:

Վթարի հետևանքով 3110-ի վարորդ Գոռիկ Ս.-ն և նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 36-ամյա Վիրաբ Ե.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղից էլ ծանր կայուն ախտորոշմամբ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել