Tert.am Life-ը գրում է.
«Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն օրերս է վերադարձել ծովափնյա հանգստից։ Լիլիի խոսքով՝ տարին հագեցած էր, ուստի՝ մայրիկի ու քույրիկների հետ որոշել են տարեվերիջին «աղջկական» հանգիստ կազմակերպել և մեկնել Եգիպտոս։ Լիլին նշեց, որ ծովափնյա հանգստի սիրահար չէ, սակայն ընտանիքի հետ ցանկացած տեղ սիրով է մեկնում։
Գեղեցկուհու տիտղոսակիրը Tert.am Life-ին պատմել է իր հանգստի և սպասվող նորության մասին։ Լիլին առաջին անգամ է եղել Եգիպտոսում և շատ տպավորված է վերադարձել։
«Իսկապես, ամեն ինչ շատ լավ է անցել։ Հետաքրքիր էր, այնտեղ բոլորը շատ էին սիրում ինձ, բացի այդ, չէին հավատում, որ հայ եմ։ Եգիպտոսում առաջին անգամ դայվինգ անելու փորձ արեցի և փրկվեցի խեղդվելուց, սակայն, անկախ ամեն ինչից, անչափ հետաքրքիր էր ձկների կողքին լողալն ու այդ միջավայրում հայտնվելը»,-ասաց Լիլին:
«Որոշումը մայրիկս էր կայացրել, քանի որ նա աշխատում է և այս շրջանում արձակուրդ ուներ: Շատ եմ սիրում ընտանիքիս հետ անցակացնել և՛ արձակուրդներս, և՛ հանգիստս,- ասաց Լիլին և հավելեց,- արդեն անձնական լուսանկարիչ ունեմ ՝ 12-ամյա քույրիկս, շատ լավ է լուսանկարում։ Հանգստի ընթացքում, գրեթե, բոլոր լուսանկարներն ինքն է արել»։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ