«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ԱԺ մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն առաջիկայում պատրաստվում է բացահայտումներ անել:

Մեր տեղեկություններով` դա վերաբերելու է «Լիդիան Արմենիա» ընկերության ֆինանսական ծախսերին. ընկերությունը պետք է շահագործեր Ամուլսարի հանքավայրը: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովը փաստաթղթեր է ուսումնասիրել, որտեղ, պարզվում է, ակնհայտ երեւում է, որ ընկերությունը անօգուտ արտադրական ծախսեր է իրականացրել: «Եթե «Լիդիան Արմենիան» համարում է, որ 4 հարյուր միլիարդ դրամի ներդրում է արել, մենք պետք է հասկանանք` որտեղ են արվել այդ ներդրումները եւ ինչ արդյունավետությամբ: Այս եւ նմանատիպ ուսումնասիրությունները պետք է իրականացնենք», – «Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում նշեց հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել