Դեկտեմբերի 7-ը Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրն է, որը գալիս է ևս մեկ անգամ հիշեցնելու, որ երկրաշարժերը կարող են հազարավոր մարդկանց կյանք խլել՝ թողնելով շատերին մենակ ու անպաշտպան։ Մենք առաջարկում ենք ծանոթանալ, թե ի վերջո ինչո՞ւ են տեղի ունենում երկրաշարժերը։ 

Գիտնականները վստահեցնում են, որ երկրաշարժի պատճառները թաքնված են երկրակեղևի խորքերում, որտեղ էլ որ տեղի են ունենում երկրակեղևի շերտերի տեղաշարժերը՝ պայմանավորված երկրակեղևում ջերմաստիճանային ոչ միանշանակ տատանումների հետ։ 

Պետք է նշենք, որ հաճախ շատերին թվում է, թե երկրաշարժի, այսպես կոչված, էպիկենտրոնը գտնվում է երկրակեղևի խորքերում, այնինչ ամեն ինչ այդքան էլ այդպես չէ։ Հետազոտողները վստահեցնում են, որ երկրաշարժերի էպիկենտրոնը գտնվում է Երկիր մոլորակի մակերևույթին։ Այն թյուր կարծիքը, թե տարվա ընթացքում Երկիր մոլորակի վրա տեղի են ունենում 10-յակ երկրաշարժեր, ևս ամբողջովին սխալ է։ 

Խնդիրն այն է, որ մեզ հաճախ թվում է, թե լրատվական տարբեր կայքերով լուսաբանվող երկրաշարժերը ցույց են տալիս երկրաշարժերի իրական թիվը, բայց Երկիր մոլորակի վրա մեկ տարվա ընթացքում տեղի են ունենում մեկ միլիոնից ավել երկրաշարժեր, սակայն դրանցից միայն մի քանի տասնյակի մասին ենք մենք տեղեկանում, քանի որ հենց այդ մի քանի տասնյակն են, որ իրենց հզորությամբ առանձնանում են մյուսներից, իսկ մյուս երկրաշարժերը այնքան թույլ են, որ կարող են հասանելի լինել միայն հատուկ սեյսմակայանների համար։ 

Հետաքրքրական է, որ հետազոտողները վստահեցնում են, որ գնալով երկրաշարժերի քանակն ավելանում է, ինչը ստիպում է շատ գիտնականների աշխարհի վերջի մասին հերթական թեորիան տարածել, սակայն խնդիրն այն, որ ոչ թե ավելանում է երկրաշարժերի թիվը, այլ այն կայանների, որոնք ուսումնասիրում են Երկիր մոլորակի վրա երկրակեղևի տեղաշարժը, ինչն էլ հանգեցնում է նրան, որ ավելի շատ տատանումներ են հասանելի դառնում հետազոտողների համար։ 

Ներկայումս գիտնականները նշում են, որ երկրաշարժերի առաջացման հիմնական պատճառը երկրակեղևի միջուկի ջերմային տատանումներն են։ Դրա հետևանքով միջուկը կուտակում է ահռելի էներգիա, որը ինչ-որ պահի այլևս անհնար է լինում չարձակել դուրս, ու հենց այդ արձակման հետևանքով էլ առաջանում են ուժեղ ձայնային ալիքներ, որոնք էլ հանգեցնում են երկրի շերտերում ուժեղ տեղաշարժերի։ 

Մի հետաքրքրական հանգամանք ևս․ Լուսնի վրա, պարզվում է, ևս տեղի են ունենում երկրաշարժեր, որոնք ֆիքսվում են Երկրից ուղարկված հատուկ սարքերի միջոցով։ Դրանք ևս երբեմն հանգեցնում են Լուսնի վրա ուժեղ ավերածությունների, սակայն գիտնականները վստահեցնում են, որ երկրաշարժերի առումով ամենավտանգավոր մոլորակը հենց Երկիրն է, որտեղ էլ տեղի են ունենում ամենաավերիչ երկրաշարժերը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել