Tert.am-ը գրում է.

Այսօրվա Հայաստանում նման ճոխություններ  թույլ տալու կարիք իրականում մենք չունենք։ Այս մասին Երևանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը՝ անդրադառնալով քաղաքապետարանի ամանորյա ծախսերի ծրագրին։

Նրա համար անհասկանալի է, թե ինչու են համեմատվում ուրիշ երկրների քաղաքների հետ։ «Դե, մեր հարևան Թբիլիսիում լուսավորությունը այսպես է, այնպես է, հարևան Թբիլիսին այսքան տոնածառ ունի, մենք այսքան տոնածառ ունենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ եթե համեմատենք, Թբիլիսիի զբոսաշրջության ոլորտում մեծ բում է, հույս հայտնեց, որ այդ բումը Երևանում էլ կլինի, սակայն ասաց․ «Մենք պետք է «վերմակը մեր ոտքերի գյորա պարզենք»։ Հիմա ես բացում ու նայում եմ այն պրոյեկտը, որը արվում է Թբիլիսիում, նույնականացվել է Երևանի վրա»։

«Չեմ հասկանում՝ մենք գաղափարների, իդեաների, նորարարության գեներացման խնդիր ունե՞նք։ Մեկ ուրիշ քաղաքի լուծումները փորձում ենք Երևանում իրականացնել»,- ասաց նա և հավելեց, որ այն, ինչ Ամանորին Թբիլիսիում պետք է տեղի ունենա, նույնությամբ արվում է մեզ մոտ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել