Դեմքի ստորին հատվածի արտահայտված դեֆորմացիան, որը բնորոշ է եվրոպական արքայական Հաբսբուրգյան դինաստիայի ներկայացուցիչներին, ազգակցական ամուսնությունների արդյունք է, գրում է BBC-ին՝ վկայակոչելով իսպանացի գիտնականների նոր հետազոտությունը:

Արատավոր երևույթը, որը ոչ պաշտոնապես անվանում են «Հաբսբուրգյան ծնոտ», ակնհայտորեն երևում է թագավորական դինաստիայի ներկայացուցիչների դիմանկարներում `ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց:

https://ichef.bbci.co.uk/news/660/cpsprodpb/1060F/production/_109978076_8281e2ec-e534-47e9-8779-ba44be06f7f4.png

Հաբսբուրգները Եվրոպայի ամենահզոր թագավորական դինաստիաններից մեկն է եղել: Ինչը նրանց հաջողվել է հենց ազգակցական ամուսնությունների շնորհիվ, քանի որ ստիպված չեն եղել մասնատել տարածքները:

Ազգակցական ամուսնությունները արգելված են բազմաթիվ երկրներում օրենքով, քանի որ այն մեծացնում է բնածին արատների զարգացման ռիսկը: Արյունակցական կապ ունեցող ծնողները կարող են երեխային փոխանցել արատավոր գենի նույն ձևը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել