Tert.am Life-ը գրում է.

«Միսս Հայաստան 2001» Իրինա Թովմասյանի ավագ դուստրը` երգչուհի Մեգի Բադիրյանը, օրերս նշել է 17-ամյակը։ Պատանի երգչուհին տարեդարձի առթիվ ուշագրավ շնորհավորանք էր ստացել, որը լայն տարածում գտավ համացանցում և քննարկումների տեղիք տվեց, որ Մեգին ընկեր ունի։  

Իրինա Թովմասյանը Tert.am Life-ին պատմել է դստեր տարեդարձի օրվա մասին, ինչպես նաև խոսել տարածված գրառման ու քննարկումների մասին։

«Քանի որ Մեգին պարերի սիրահար է, միշտ փորձում ենք օրն աշխույժ անցկացնել։ Տարեդարձը նշել ենք Երևանի ժամանցի վայրերից մեկում, ներկա են եղել իր ընկերները: Ես շատ եմ ուրախանում՝ տեսնելով, թե ինքն ինչքան ընկերներ ունի, որքան ընկերասեր է: Հետաքրքիր անակնկալ էինք պատրաստել Մեգիի համար՝ հրավիրելով իր մանկության ծաղրածուին։ Շատ ուրախացավ, երբ տեսավ նրան, այդ ծաղրածուի գալը մեզ համար ավանդույթ է դարձել»,- պատմեց Իրինան։

Կրտսեր քույրիկները Մեգիի համար անակնկալ էին պատրաստել՝ նվիրելով բացիկներ և սեփական ձեռքերով պատրաստված բաժակներ։

Իրինան նշեց, որ տարեդարձի խնջույքի համար դուստրը «դրեսակոդ» էր սահմանել․ «Մեգին որոշել էր, որ ամեն ինչ պետք է փայլուն լինի, հյուրերը փորձել էին հնարավորինս պահել դա՝ ամեն մեկը որևէ փայլուն դետալ էր օգտագործել իր կերպարում»։  

Տարեդարձի հյուրերի շարքում եղել է նաև Լևոն անունով տղան, որը Մեգիի հետ զբոսանքից լուսանկար էր հրապարակել և սիրառատ գրառում արել՝ նշելով, որ իր կյանքում ամեն ինչ փոխվել է Մեգիին հանդիպելուց հետո։ Պատանեկան ռոմանտիկ սիրո խոստովանությունը տարածում էր գտել համացանցում: Հրապարակումներում նշվում էր, որ տղան Մոեգիի ընկերն է: Այսպիսի որակումները  զայրացրել են Իրինա Թովմասյանին: Ըստ նրա՝ դստեր համար վաղ է նման թեմաների ուղղությամբ մտածելը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել