Ավագանու նիստից առաջ «Լույս» խմբակցության գործընկերները մի քանի հայտարարություն արեցին, որի վերաբերյալ լրատվամիջոցներին պարզաբանում տվեցի։

Եվ այսպես.

Քաղաքը բիզնեսի ներկայացուցիչներից ընդունում է եւ ընդունելու է օժանդակություն՝ քաղաքի խնդիրները լուծելու համար՝ լինի աղբատար, թե այլ տեխնիկա, բնակտարածք, հանրային տարածքների բարեկարգում, թե այլ բան,

Բիզնեսի սոցիալական պատասխանատվությունը միջազգայնորեն ընդունված, անգամ ՄԱԿ-ի հռչակագրով հիշատակված, լայնորեն տարածված պրակտիկա է։

Նվիրատվություն կատարող անձինք ու կազմակերպությունները որեւէ արտոնություն չեն ստանում, քաղաքը որեւէ պարտավորություն իր վրա չի վերցնում նրանց հանդեպ,

Քաղաքը նվեր է ստանում ոչ միայն ու ոչ այնքան աղբատարներ, այլեւ ձնամաքրող տեխնիկա, փողոցները մաքրող փոշեկուլներ, շինտեխնիկա, բնակարանային տարածք, հանրային տարածքների բարեկարգում եւ այլն, եւ այսպես շարունակ։

Սամվել Ալեքսանյանը կամ նրա հետ կապակցված որեւէ ընկերություն քաղաքին նվիրատվություն ՉԻ ԱՐԵԼ (համենայն դեպս, վերջին առնվազն մեկ տարվա ընթացքում)։ Եթե նման ցանկություն լինի, քաղաքապետարանը կողջունի եւ շնորհակալ կլինի պարոն Ալեքսանյանին, ինչպես շնորհակալ է բոլոր նվիրատուներին։

Հ.Գ. Սիրելի գործընկերներիս խնդրում եմ՝ չստիպել ինձ մեկնաբանել ինչ-որ մարդկանց հայտարարություններ ու ֆեյսբուքյան գրառումներ, որոնք նախկինում որոշակի պաշտոններ են զբաղեցրել եւ հիմա մեղադրվում են համայնքային ունեցվածքը լ̶ա̶փ̶ե̶ յուրացնելու մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել