Էս քանի տարի է՝ Երևանի փողոցներում ինչ-որ մարդիկ մեզ բոլորիս սեր են պարգևում, բայց ոնց գցում-բռնում եմ, դրանից մեր կյանքում ոչ թե սեր, այլ նույնիսկ հանդուրժողականություն չի ավելանում: Նույնիսկ պակասում է: Մի երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ոստիկանը լրագրողների հասցեին չտեսնված «ոգեղեն» բնորոշում էր կիրառել, երեկ էլ «Հարսնաքարի» մոտ նման բան (թափթփուկ) ասել իրեն թույլ էր տվել մեկ այլ ոստիկան, իսկ մի քաղաքացի չի ալարել՝ բենզին է տարել հետը ու գլխավոր դատախազության դուռն է այրել (ՀԺ): Հլա մնացած բաները չթվարկեմ… Չէ, եթե սրանք բարի կամք չդրսևորեն ու չհեռանան, վայ թե Քադաֆիի վիճակում հայտնվեն…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: