Tert.am-ը գրում է.

Վերջերս Ռուսաստանը, կարծես, ավելի է կոշտացնում իր պահանջները ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում իր փոխհարաբերություններում` բարձրացնելով ավելի բարձր մակարդակի հավատարմության և ավելի սերտ համագործակցության անհրաժեշտության հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Քեռյանը` ամփոփելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան:

Քաղաքագետը նշեց, որ Լավրովի այցի մեջ չպետք է տեսնել միայն արցախյան հակամարտության կարգավորման հիմնախնդրի հարցը, քանի որ նրա յուրաքանչյուր այց միշտ կապվում է Արցախի հարցի հետ, թեև դա ևս կարևորագույն քննարկվող հարցերից մեկն է: 

«Ամենայն հավանականությամբ խոսքը ռուսական ներկայության ամրապնդման, գուցե տեխնիկական վերազինման, սպառազինության նոր տեսակներով համալրելու մասին է: Հնարավոր է, որ հարցերի քննարկան շրջանակում լինեն անվտանգային խնդիրներ՝ կապված սիրիական իրադարձությունների, նաև Ռուսաստան-Թուրքիա համագործակցության շրջանակների հետ»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել