Tert.am Life-ը գրում է.

Դերասան Գոռ Համբարձումյանը երեկ նշել է ծննդյան 27-ամյակը։ Գոռի համար սիրելին՝ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը պատրաստել է մի շարք անակնկալներ։  

Tert.am Life-ի հետ զրույցում զույգը կիսել է տպավորություններն ու պատմել հիշարժան օրվա մասին։ Մարիամը նկատեց՝ սիրելին դեռ տպավորությունների տակ է և դժվարանում է խոսել, այնպես որ անակնկալի մասին կպատմի ինքը․ «Նվերները շատ-շատ են եղել և մինչև օրվա վերջ ինքը տարբեր անակնկալներ է ունեցել՝ թե՛ իմ կողմից, թե՛ իր ծնողների կողմից, թե՛ ընկերների։ Տարբերվող բան էինք ուզում մտածել և այս անգամ բոուլինգում կազմակերպեցինք։ Ավանդական ձևով, ինչպես ամեն տարի, իր աչքերը կապեցինք և ուղեկցեցինք, չնայած նա շատ լավ է կողմնորոշվում, բայց չէր կարողանում կռահել, թե ուր ենք գնում։ Ընկերական միջավայրում լավ ժամանակ անցկացրիք, իսկ հաջորդ օրվա համար ես իրեն զգուշացրել էի, որ էլեգանտ հագուստ ընտրի, քանի որ գնալու ենք շատ ռոմանտիկ տեղ։  Մենք միայն երկուսով ենք եղել, լսել ենք դասական երաժշտություն: Գոռն աշխարհից ամբողջությամբ կտրված տարեդարձ ունեցավ։ Այս ծնունդը մեր երկուսի համար էր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել