Սկզբից պետությունը 20 մլն տրամադրում է տրանսգենդերի մասին ֆիլմ նկարելուն, հետո՝ հայտարարում մշակույթում ցենզուրայի բացակայության մասին, որից հետո 2,7 միլիոն տրամադրում ավելի շատ սեզոնային սրացում հիշեցնող պերֆորմանսին։

Ընդհանուր՝ 22,7 միլիոն դրամ՝ ~ 50,000 ԱՄՆ դոլար։

Եկեք հաշվենք՝ ինչի՞ վրա կարող էր ղեկավարությունը ծախսել էդ գումարը ժողովրդի անեծքներից, հիասթափված դեմքերից ու ուշունցներից խուսափելու համար։

Օրինակ՝ կարելի էր Գյումրիում մինչև հիմա դոմիկներում ապրող 1-2 ընտանիքի բնակարաններ նվիրել կամ դպրոց ու մանկապարտեզ վերանորոգել, մանկատուն ու ուսումնարան բացել, որտեղ էլ հենց մանկատան երեխաները մի արհեստ կսովորեին, ազատամարտիկի բուժման ծախսերը հոգալ կամ սոցիալական վիճակը բարելավել, հենց նույն ազատամարտիկների բարձրագույն կրթության մի քանի տարվա վարձը վճարել, ծանր հիվանդություն ունեցող 1-2 երեխայի օգնել, մարզերի անապահով ընտանիքներից մոտ 45 առաջադեմ ուսանողների տարեկան վարձ վճարել, որոնք բավականաչափ գումար չունենալու պատճառով ստիպված են կիսատ թողնել կրթությունը, սահմանամերձ մի քանի գյուղերի աշակերտների համար գերհագեցած էքսկուրսիոն ծրագիր մշակել Երևանում մի քանի օր գիշերակացով, ու էսպես կարելի է հազար ու մի հանրօգուտ գործեր թվարկել, որոնց վրա իրոք կարելի էր 22,7 միլիոն դրամ ծախսել։

Ու  ընդհանրապես, կարելի է փոքրիկ ձեռնարկ կազմել ապագա ԿԳՍՄ նախարարի համար, թե ի՞նչ պետք է անի, որ չնմանվի նախկինից 5 րոպե պակաս ներկայիս նախարարին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել