Երբ հրապարակեցի «Վերջին գաստրոլը», դրա քննարկումների ընթացքում շատերը կարծիք էին հայտնում, որ կոնկրետ մեկ քաղաքական ուժի մասին վերլուծություն/կանխատեսումներ եմ արել ընդամենը ու, ստեղծածս սխեմայի տրամաբանությունը պահպանելով, մի փոքր էլ չափազանցրել եմ իրավիճակը (իբր՝ կյանքն ավելի բարդ է, էլի :) )
Հրապարակումից հետո անցած ժամանակը ցույց տվեց, որ ոչինչ էլ չեմ չափազանցրել՝
- այդ քաղաքական ուժը որևէ դերակատարում չունեցավ վերջին 1,5 տարվա քաղաքական իրադարձություններում ու հիմա էլ փաստացի կազմալուծվել է,
- այո, նարատիվի հիմքում կոնկրետ մեկ քաղաքական ուժ էր, բայց իրավիճակն ու հիմնական դերակատարները (կեղծ առաքյալ, ծաղրածու, ձեռնածուներ, որ նաև փող հավաքողներն են և այլն) մոդելային էին (տիպական), ու փոքր շեղումներով այն կրկվում է անընդհատ՝ լինի դա ֆիզիկական աշխարհում կամ վիրտուալ:
Бесовщина-ի (ըստ Դոստորեկու, բնականաբար) մասին այդ նյութում առանձին չէի հիշել, բայց այն ակնհայտորեն ենթադրվում էր: Համենայն դեպս՝ բացը լրացնելու համար մի փոքր բան էլ այդ մասին գրեցի :)
Պարզվում է, լրացում էլի է պետք: Խնդրեմ :)
Ուրեմն այսպես՝ վատ կառավարումը քայքայում է երկիրը, բայց հազվադեպ են այն օրինակները, երբ այսպիսով երկիր է կործանվում. պետք է կարծել, որ մի սահման կա, որից այն կողմ ինքնապահպանության բնազդը չի թողնում անցնել: Ի դեպ՝ Հայաստանում հիմա սահմանային վիճակ է, կարծես թե:
Երկրները կործանվում են бесовщина -ի արդյունքում: Հայաստանում այն համատարած է հիմա:
Երկրորդ, նույն այդ նյութում նարատիվը հյուսվում էր «հուպ տանք, մի բան անենք, իշխանություն փոխենք...» շատ հարգի թեզի շուրջ: Անցած 1,5 տարվա անցուդարձը ցույց է տալիս, որ այս թեզը հարգի է անգամ այն դեպքում, երբ իշխանություն փոխելը հնարավոր է նորմալ քաղաքական գործիքավորման պայմաններում:
Ինչու՞ է այսպես՝ այլ խոսակցություն է (դե, հիմնականը՝ այս թեզի սիրահարների թուլությունն է՝ կարելի է մեծ-մեծ խոսել ու տապալման պատասխանատվությունն էլ իրենից հեռացնել): Կարևորը՝ չգիտես ինչու՞, բայց հիմա «հուպ տանք, մի բան անենք, իշխանություն փոխենք...» թեզը կրկին ակտիվացել է... ու կրկին այն պայմաններում, երբ նորմալ գործիքավորումը շատ լայն քաղաքական հեռանկարներ է բացում:
Մեկ անգամ ևս բացատրեմ.
- «Հուպ տանք, մի բան անենք, իշխանություն փոխենք...» հնարավոր է միայն այսպես ասած բազմակի սուվերենությունների պայմաններում, իսկ պարզ ասած պետության կազմալուծման... Ո՞վ է պատրաստ նման բանի, թող առաջ գա :)
- Պետության կազմալուծումը ոչ միայն պայման է, այլև հետևանք... Հեռու գնալ պետք չէ՝ պատմության դասագրքեր բացեք կամ էլ շատերի այդքան ոգևորած արաբական անցուդարձը դիտեք... Ո՞վ է նման հետևանքների պատասխանատվություն վերցնելուն պատրաստ, թող առաջ գա :)



