«Vogue էթիկետ» հաղորդման հեղինակ Տատյանա Պոլիկովան ասում է. «Եթե չգիտես՝ ինչ հագնել պաշտոնական հանդիպումների ժամանակ, տվյալ երկրի ազգային հագուստը կարող է հուշել՝ ինչպես պատշաճ  ներկայանալ: Կանոնները շատ հստակ են․ կնոջ ծնկները, անրակները և արմունկները պետք է փակ լինեն: Սրանք էթիկետի կանոններ են։ Երբ դրանք վերաբերում են պաշտոնական հանդիպումներին, կոչվում են արարողակարգ և օրենքի ուժ են ստանում: Այս դեպքում բնավ կարևոր չէ՝ ունեք ճաշակ, թե ոչ, կարևորը էթիկետի կանոնները ճիշտ պահպանելն է»:

Երեկ համացանցում տարածվեց Աննա Հակոբյանի՝ Շվեյցարիա կատարած այցից լուսանկար: Գալա երեկոյի ժամանակ նա կրում էր երկար փեշով, լայն բացվածքով զգեստ: Իհարկե, քչերը հասկացան, որ Աննան խախտել էր էթիկետի միանգամից երեք կանոն. ծունկը, անրակը (Ключица), արմունկները բաց էին:

Յուրաքանչյուր պաշտոնական հանդիպման ժամանակ պետք է կարողանալ ճիշտ ներկայանալ: Բայց ամենակարևոր կետը, որ պետք է հիշել, հարգանքն է այդ երկրի նկատմամբ:

Օրինակ՝ Սինգապուրի կառավարության ղեկավարի տիկնոջը՝ Հո Չինին, հաճախ են մեղադրում սխալ կոշիկներ ընտրելու համար․ վերջինս գրեթե միշտ կրում է բաց կոշիկ: Սակայն Հայաստան այցի ժամանակ, երբ Հո Չինն ուղեկցում էր իր ամուսնուն, նրա հագին փակ կոշիկ էր, և այդ փաստը չվրիպեց Սինգապուրի մամուլի աչքից: Ըստ էթիկետի կանոնների՝ բաց կոշիկներ պաշտոնական հանդիպումների ժամանակ արգելվում է հագնել:  

Ղրղստանի նախագահի և տիկնոջ այցն ԱՄՆ

Մելանյա Թրամփը՝ Էմանուել Մակրոնի ժամանման միջոցառման ժամանակ

Похожее изображение

Մելանյա Թրամփը՝ Եղիսաբեթ Երկրորդի հետ հանդիպման ժամանակ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել