ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հոկտեմբերի 9-ի հրամանով  Վայոց ձորի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Նաիրի Հենրիկի Ավագյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Գլխավոր դատախազի հոկտեմբերի 10-ի հրամանով Լոռու մարզի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Գարեգին Ժորայի Մանուկյանը փոխադրվել և նշանակվել է Լոռու մարզի դատախազի պաշտոնում։

Հոկտեմբերի 11-ի հրամանով Տավուշի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիկտոր Ժորայի Գրիգորյանը փոխադրվել և նշանակվել է Կոտայքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։

Նույն օրվա մեկ այլ հրամանով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ, արդարադատության երրորդ դասի խորհրդական Պետրոս Վարդանի Մարտիրոսյանը փոխադրվել և նշանակվել է Սյունիքի մարզի դատախազ։

Սյունիքի մարզի դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վազգեն Վրեժի Հարությունյանը փոխադրվել և նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել