Պատմության մեջ առաջին անգամ կանանց ներքնազգեստի ամերիկյան արտադրող Victoria’s Secret-ը գովազդային արշավ է ներկայացրել, որին տրանսգենդեր մոդել է մասնակցել, հայտնում է Daily Mail-ը:

Նկարահանումները տեղի են ունեցել բրիտանական Bluebella ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակներում, որն այս պահին անցկացնում է #LoveYourselfCampaign («Սիրիր ինքդ քեզ») ակցիան:

Մոդելներից մեկը, որի լուսանկարները կհայտնվեն Նյու Յորքի և Լոնդոնի բուտիկներում, 24-ամյա դանիացի Մայ Սիմոն Լիֆշիցն էր: Տրանսգենդեր մոդելը ներկայացել է 2019-ի աշնան-ձմեռ հավաքածուից սև ժանյակե ներքնազգեստով:

https://icdn.lenta.ru/images/2019/10/09/18/20191009181413042/detail_749faafcc8cee036b86ab6832f54ef04.png

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել