Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Redit և Initialized Capital ընկերության հիմնադիր՝ Ալեքսիս Օհանյանի «Առանց թույլատվության» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Երիտասարդ գործարարների հաճախակի հարցերից է Ալեքսիսին, թե ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը, և ի պատասխան՝ նա որոշել է թողարկել այս գիրքը, որում շատերը կգտնեն իրենց հուզող հարցերի բոլոր պատասխանները: Ալեքսիսը նաև նշեց, որ ցանկանում է, որ գիրքը հզորացնի, թև ու թիկունք տա, վստահություն ներշնչի այն հարցում, որ շատ քայլեր կարելի է անել առանց ուրիշների թույլտվության:


Ալեքսիսը նաև խոստովանեց, որ այսքան կարևոր և գեղեցիկ դեռ ոչ մի շնորհանդես իր կյանքում չի եղել, և հիշեց իր առաջին այցը Հայաստան 2010թ.-ին

«Շատ լավ հիշում եմ այն մարդկանց, ում հանդիպեցի, տպավորված էի, թե որքան նպատակասլաց և աշխատասեր են բոլորը: Ինձ համար նաև հուզիչ է այն ջերմ ընդունելությունը, որն ամեն անգամ ցուցաբերում եք, ես շատ եմ գնահատում այդ ամենը»:

Ալեքսիսը նշեց, որ այս օրերին իր կինը՝ Սերենա Ուիլյամսը, բավականին զբաղված էր, բայց հայտնեց, որ շուտով նրա և փոքրիկ դստեր՝ Օլիմպիայի հետ կկարողանա գալ Հայաստան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել