Իբրև խիստ անձնական նկատառում

Մինչ հիմնական ասելիքս ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանում անցկացվող WCIT համաշխարհային համաժողովի գումարման առթիվ և հույս հայտնել, որ այն նոր բեկում կմտցնի մեր երկրի զարգացման առումով։

Բայց․․․

Որքան էլ որ շատերը հրճվեն և ուրախանան երեկ՝ համաժողովի բացման արարողությանը, արհեստական բանականության կողմից շարականի մեղեդու (որովհետև շարականը միայն և առաջին հերթին մեղեդին չէ) ոչ թե ստեղծման, այլ համադրման փաստով, այնուամենայնիվ, այնտեղ պակասում էին ապրումը, հավատի ներշնչումը և, ավելին, Սուրբ հոգու ներգործությունն ու մղումը: Այնտեղ չկար Բանը, որ ի սկզբանե էր և Աստծո մոտ էր:

Արհեստական բանականության ստեղծագործությունն, ի վերջո, 000000-ի և 111111-ի համադրություն էր: Հարկ չկա արհեստական բանականությանը ծանրաբեռնելու նման փորձերով: Մարդկային ողբերգությունը, ըստ իս, հենց այս սահմանագիծը չնկատելու մեջ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել