Եթե մոլորակը հակառակ էլ պտտվի, միևնույն է, դժվար է լինելու գտնել շահերով այսքան համընկող պետություններ, ինչպիսին են Հայաստանն ու Ռուսաստանը։ Մենք սիամական երկվորյակ ենք ու երկուստեք կենսական շահ ունենք՝ մաքսիմալ խորացնելու հարաբերությունների միմյանց հետ։ Եվ ոչ միայն Ռուսաստանի, այլ ԵԱՏՄ բոլոր երկրների հետ, քանի որ բոլորս անցել ենք պատմական մի ուղի։

ԵԱՏՄ գագաթնաժողովն ինքնին շատ կարևոր է, բայց այն կրկնակի կարևորություն ստացավ, երբ հայտարարվեց, որ Իրանը մտնում է ԵԱՏՄ կազմ։ Այս փաստը թերևս ավելի կարևոր է մեր երկրի համար, քանի որ մենք հարևան երկրներ ենք։

Հզոր հարևանի հետ ազատ տնտեսական հարաբերություններ ունենալը այն ճանապարհին է, որ տանում է դեպի տնտեսական աճ։ Իրանը հայ արտադրողի համար կդառնա նոր շուկա, իսկ Իրանի արտադրողը՝ նոր մատակարար։
Կստեղծվեն բարենպաստ պայմաններ իրանական ներդրողների համար, ինչը ֆինանսական հոսքեր կապահովի և նոր հեռանկարներ կստեղծի հայկական աշխատաշուկայի համար։

Մենք կարող ենք դառնալ ԵԱՏՄ-ի համար կամուրջ դեպի Իրան և արտաքին աշխարհ։ Մենք կարող ենք դառնալ այն կապող օղակը, որ միացնի երկու գերտերությունները։

Հայաստանը պետք է աշխատի բոլոր ճակատներով, այդ թվում՝ ներքին ճակատում, որպեսզի ԵԱՏՄ-ի կոնտեքստոմ Հայաստանի կարևորության գիտակցությունը հասարակություն մեջ ավելի կբարձրանա. հատկապես նոր սերունդը, որը ԽՍՀՄ-ում չի ծնվել, ու իր համար Ռուսաստանն արտասահման է, պետք է կամուրջներ ստեղծի Հայաստանի ու Ռուսաստանի միջև։ Եվ ունենալով նույն անցյալը՝ պետք է անել ամեն ինչ, որպեսզի ունենանք նույն ապագան, որտեղ դաշնակցական հարաբերություններում նոր որակի վաղվա օր կունենանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել