Operativ.am-ը գրում է.

Կլիմայի փոփոխությունը «քաղաքակրթությանը մարտահրավեր է», որի դեմ պետք է պայքարել, քանի դեռ հնարավորությունների լուսամուտը բաց է։ Այս մասին կլիմայի հարցերով ՄԱԿ գագաթաժողովում հայտարարել է Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը, հայտնում է Reuters-ը։

Պոնտիֆիկը ազնվության, պատասխանատվության եւ համարձակության կոչ է արել՝ «մեր ժամանակների ամենալուրջ եւ տագնապալի երեւույթին դիմակայելու համար»։

«Թեեւ իրավիճակն այնքան էլ լավը չէ, եւ մոլորակը տառապում է, հնարավորությունների լուսամուտը դեռեւս բաց է։ Եկեք թույլ չտանք, որ այն փակվի։ Եկեք բացենք այն մարդկային ամբողջական առաջընթացը զարգացնելու մեր հաստատակամությամբ, որպեսզի լավագույն կյանք ապահովենք ապագա սերունդների համար։ Դա նրանց ապագան է, ոչ թե՝ մեր»,- ասել է նա։

Ֆրանցիսկոսը արդյունահանվող վառելիքի հետզհետե ոչնչացման կոչ է արել՝ նշելով, որ կլիմայի փոփոխության ճգնաժամը պետք է ստիպի մարդկանց վերաիմաստավորել սպառման եւ արտադրման մոդելները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել