Խաչատուր Սուքիասիանի որդու և Գագիկ Ծառուկյանի դստեր հարսանիքը շատ թեժ է անցել, և կասկած ունեմ, որ խմիչքը լցնում էր միշտ ինչ-որ մի բանը կորցրած փոխթաղապետ Արամ Մանուկյանը, քանի որ հարսանեկան դահլիճից անընդհատ ինչ-որ բաներ էին հրապարակվում, ապա՝ արագ հեռացվում համացանցից․ սկզբում՝ Փաշինյանների աղջկա սելֆիները սանհանգույցից, որոնք հեռացվեցին, և Ալեն Սիմոնյանի այս մեկնաբանությունը, որին ուզում եմ անդրադառնալ։
Այս տափակագույն կրուտիտը որոշեցի սքրին անել, որովհետև ակնհայտ էր, որ այն շատ կարճ կյանք է ունենալու։ Շատ չանցած՝ Ալենը հեռացրեց այն։
Այսօր ՀՀ Ոստիկանությունը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր, որ կեսգիշերն անց «Փարավոն» ռեստորանային համալիրի տարածքում հրավառություն կազմակերպելու փաստով ոստիկանությունում կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն։