Էլ ո՞ւմ հետ ա նման տհաճ միջադեպ եղել։ Ուրեմն՝ ընկերս ընտանիքով Արտաշատից գալուց ա լինում, ինչ-որ մեքենա հետևից ֆառ տալով գալիս ա, գալիս, հավասարվում ա, թե բա՝ կանգնի։ Մտածում ա՝ դե, երևի օգնության կարիք կա կամ բան ա զգուշացնում, ընտանիքը մեջը մարդը ո՞նց կարա անհեթեթ պատճառով դիմացի մեքենային կանգնացնի։ Կանգնում ա։ Իջնում են, էսի, թե բա՝ այ ախպեր, ընտանիքս մեջը էս ո՞նց ես քշում, փախցրի մեքենան, շուռ էինք գալիս։ Լրիվ անկապ, նույնիսկ թեթևակի միջադեպ չի եղել իրանց մեջ։ Հա, տենց ընկերոջս ջղայնացնում ա, որ հունից հելնի, մի հատ չափալախի, ու կինոն պատրաստ ա։ Չի ստացվում։ Քիչ անց ոստիկանի ֆոռմայով ինչ-որ մեկն ա մոտենում, ներկայանում որպես «տուժողի» ախպեր, իբր իրան զանգել, միջադեպից հետո կանչել ա։ Շատ վատ վիճակում, համազգեստի կանոնները խախտած, թե բա՝ ֆոռմիս մի նայի, կարգին տղա եմ։ Ընկերս էլ ասում ա՝ ապրես, կարգին տղա, ես էլ ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետն եմ, դու էլ գռաժդանսկի հագուստիս մի նայի, ձեռները ոլորում ա, թե բա՝ գնում ենք ոստիկանություն։ Սրանք փախնում են, թե բա՝ ապեր, հելանք, սրանք շառ են։
Ու սենց նման բոսյակները երբեմն հասնում են իրանց ուզածին, մարդկանց հունից հանում են, իբր ոստիկանը գալիս ա, թեման շորթմամբ փակում են, գնում ա։