Վիտամին C-ն կարեւոր սննդարար նյութ է, որը պաշտպանում է մարմինը իմունային համակարգի դեֆիցիտից: Օրգանիզմը վիտամին C-ի կանոնավոր չափաբաժնի կարիք ունի։ Սակայն մարդկանց մեծամասնությունը չի ստանում այս կարևոր սննդարար նյութի անհրաժեշտ քանակությունը, ինչի արդյունքում օրգանիզմում որոշ ախտանշաններ են սկսում նկատվել, որոնց մասին էլ այսօր կպատմենք։

1. Լնդերը հաճախ ուռչում և արնահոսում են։ Վիտամին C-ի բավարար մակարդակը կարևոր է ատամների ու լնդերի առողջության համար:

2. Մազերը չորանում են և ճյուղավորվում։ Երբ վիտամին C–ն օրգանիզմում պակասում է, մազերը չորանում և ճյուղավորվում են: Բացի այդ՝ այս վիտամինը նպաստում է մազերի արագ աճին, քանի որ օգնում է երկաթի յուրացմանը:

3. Արյունահոսություն քթից։ Եթե հաճախ է նկատվում արյունահոսություն քթից, մեծ է հավանականությունը, որ վիտամին C-ի մակարդակը նորմայից ցածր է:

4. Մաշկը չորանում է, կոպտանում և կարմրում։ Եթե այս վիտամինի մակարդակը չի բավարարում, մաշկի վիճակը վատանում է: Կոլագենի սինթեզման համար նույնպես վիտամին C է անհրաժեշտ:

5. Կապտուկների առաջացում։ Վիտամին C-ի անբավարարության դեպքում մազանոթները թուլանում են, և նույնիսկ մեկ թույլ հարվածը կարող է կապտուկներ առաջացնել:

6. Վնասվածքներն ու վերքերը դանդաղ են ապաքինվում։ Նույնիսկ փոքր քերծվածքները շաբաթներ շարունակում չեն լավանում, իսկ վիրահատությունից հետո սպին երկար ժամանակ չի ապաքինվում։ Այս դեպքում մեծ է հավանականությունը, որ օրգանիզմում վիտամին C-ի պակաս կա:

7. Ցավոտ և այտուցված հոդեր։ Սրանք բավական տարածված խնդիրներ են այն անձանց շրջանում, ովքեր տառապում են ռևմատոիդ արթրիտով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդկանց մոտ, ովքեր վիտամին C-ի անհրաժեշտ չափաբաժին են ստանում, այս հիվանդությամբ հիվանդանալու ռիսկը շատ փոքր է։

8. Մրսկան եք և հակված գրիպի։ Վիտամին C-ն մասնակցություն է ունենում արյան սպիտակ գնդիկների արտադրմանը, որոնք էլ գրոհում են վարակների և մանրէների վրա: Այն հզոր հակաօքսիդանտ է, որը հյուսվածքները պաշտպանում է վարակներից:

9. Վատ տրամադրություն ունեք։ Վիտամին C-ի անբավարար մակարդակը կարող է կապված լինել հոգեբանական խնդիրների հետ՝ դառնալով նաև հոգնածության պատճառ: Հետազոտությունները ցույց են տվել, որ տագնապի զգացողությամբ մարդկանց տրամադրություն 34 տոկոսով դրական է դարձել վիտամին C-ի ընդունումից հետո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել