Կրթության ոլորտում ունենք խայտառակ վիճակ։ Պրոբլեմների թվարկումը թերթի մի քանի էջ կգրավի։ Ըստ որում՝ մակարդակներից յուրաքանչյուրում՝ տարրական, միջնակարգ, բարձրագույն, ակադեմիական, դրանք ունեն խիստ սպեցիֆիկ, տեղական ու ազգային պատճառներ։
Մի խոսքով՝ պետությունը չի կարողանում ապահովել մարդու՝ կրթություն ստանալու իրավունքի իրացումից բխող ծառայությունների մատուցման պատշաճ միջավայր և հնարավորություն։
Հավելեմ նաև, որ Հայաստանը մի կողմից ՊԵՏՔ Է հոգա սփյուռքահայերի կրթական ու սոցիալիզացիայի որոշ կոմպոնենտներ, իսկ մյուս կողմից՝ ԿԱՐՈՂ Է կրթական ծառայություններ արտահանել, և նշվածները թեև անում է, բայց կասկածելի արդյունավետությամբ։
Իմի գալով՝ խիստ հրատապ է կրթության ոլորտում արմատական բարեփոխումը։
Առաջիկա շաբաթս նվիրելու եմ այս թեմային։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/armen.minasyan.3/posts/2483682141692795
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել