««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն դեռ չի ավարտել Երևանի մետրոպոլիտենում ստուգումները: Ինչպես հայտնի է, ԱԱԾ ստուգումներից հետո Երևանի մետրոպոլիտենում հայտնաբերված չարաշահումների հիման վրա ԱԱԾ-ում ներկայումս քրեական գործ է քննվում: Ստուգումները, սակայն, առ այսօր շարունակվում են: Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ ԱԱԾ-ից բացի, մետրոպոլիտենում ստուգումներ է իրականացնում նաև Երևանի քաղաքապետարանը:
Ամենայն մանրամասնությամբ ստուգվում է ամեն ինչ: Ընդ որում, այդ ստուգումների ժամանակ բավական ուշագրավ դրվագներ են բացահայտվում: Օրինակ՝ կարող է բացահայտվել կամ արդեն իսկ բացահայտվել է, որ մետրոյից որոշ շենքերում տարիներ շարունակ «լևի» լույս է անցկացված եղել:
Մեզ պատմեցին, որ տարիներ շարունակ մետրոյից «լևի» հոսանքով սնվում է նաև Հանրապետություն-Բուզանդ փողոցների խաչմերուկում գտնվող այն բնակելի շենքը, որտեղ ներկայումս բնակվում է քաղաքապետ Հայկ Մարությանը: Այս շենքում բնակվում են մի քանի այլ հայտնի դեմքեր ևս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: