Մի խումբ ամերիկացի սենատորներ ուրբաթ օրը դիմել են ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավար Ջեյմս Կլեպերին՝ էլեկտրոնային լրտեսման հավելյալ մանրամասներ հրապարակելու կոչով: Ամերիկյան հատուկծառայությունների լրտեսումների մասին գաղտնազերծում էր արել ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը: Կլեպերին ուղղված նամակը ստորագրել է 26 սենատորներ,այդ թվում՝ 21-ը դեմոկրատ, 4-ը՝ հանրապետական և մեկը՝ անկախ: Ընդհանուր առմամբ ամերիկյան սենատում 100 մարդ է աշխատում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Նրանք ափսոսանք են հայտնել, որ ծրագրերի մասին տեղեկությունները դարձել են արտահոսքի արդյունք, այլ ոչ՝ կառավարության որոշման: Նրանք ողջունել են Բարաք Օբամայի մտադրությունը հասարակական երկխոսություն սկսելու վերաբերյալ, որն ուղղված է ազգային անվտանգության շահերի և մասնավոր կյանքի չմիջամտության քաղաքացիների իրավունքի միջև ճիշտ հավասարակշռության պահպանմանը:

Այնուհանդերձ, սենատորները կարծում են, որ այդ ծրագրերն անհանգստացնող են՝ քաղաքացիական ազատությունների տեսանկյունից: Նրանք մանրամասներ են պահանջում ծրագրերի վերաբերյալ:

ԱՄՆ իշխանությունները պաշտպանում են ծրագրերը՝ որպես օրինական և արդյունավետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել