«L Brands» կորպորացիայի սեփականատերը, որին է պատկանում Victoria’s Secret ներքնազգեստի ապրանքանիշը, Լեսլի Վեքսները, իր նախկին օգնական Ջեֆրի Էպսթինին մեղադրել է 46 միլիոն դոլար յուրացնելու մեջ, գրում է The New York Times-ը:
Պարբերականի տվյալների համաձայն, Էպսթինի կողմից իր փողերը յուրացնելու փաստը Վեքսներն առաջին դեպքը հայտնաբերել է 2007 թ.-ին: Հստակեցվում է, որ գողությունը բացահայտվել է այն բանից հետո, երբ Victoria’s Secret-ի սեփականատերը որոշել է հրաժարվել իր աշխատակցի ծառայությունից նրա նկատմամբ առաջադրված սեռական ոտնձգությունների մեղադրանքներից հետո: Ավելի ուշ միլիարդատերը իր և իր ընտանիքի հաշիվներից միջոցների գողության այլ փաստեր էլ է հայտնաբերել:
Նախքան այդ հայտնի էր դարձել, որ Ջեֆրի Էպսթինը մեղադրվում է մանկապղծության և անչափահասների թրաֆիքինգի մեջ՝ նրանց սեռական շահագործման նպատակով: