Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Նունե Եսայանն այսօր տոնում է ծննդյան տարեդարձը: Նա բոլորում է 50տարին, ինչի առթիվ երկրպագուները կեսգիշերին անակնկալ են մատուցել երգչուհուն՝ հյուրընկալվելով նրա տանը «Հայ երգի թագուհի, հոբելյանդ շնորհավոր» մակագրությամբ տորթով և անվանական կոնյակով:

«Իմ սիրելի երկրպագուներ, ես երգում եմ Ձեզ համար և որքան դուք եք ինձ նվիրված, այնքան ես եմ ձեզ շնորհակալ»,- ի պատասխան անակնկալի՝ Ինստագրումում գրել է Նունեն՝ հրապարակելով օրվա տեսանյութը:

Ավելի վաղ երգչուհին Tert.am Life-ին հայտնել էր, որ տարեդարձը կտոնի 1 ամիս անց: Նա իր հոբելյանը կտոնի բացօթյա մեծ խնջույքով, սակայն սեպտեմբերի 5-ին, քանի որ օգոստոսն արձակուրդային շրջան է, և շատերը բացակայում են երկրից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել