Hraparak.am-ը գրում է.

«Բավականին կոպիտ էր որակումը, փաստորեն լրատվամիջոցներին կոչել էր, որ ռոբասերժական աղբյուրներից են սնվում»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանն՝ անդրադառնալով մի հրապարակման վերաբերյալ այն հայտարարությանը, թե մի շարք լրատվամիջոցների հովանավորում են նախկին իշխանությունները։

Նրա խոսքով՝ սա առաջին անգամը չէ, որ նրա ընտանիքը անդրադառնում է մամուլի ֆինանսավորման խնդիրներին. «Ինչը մի կողմից զարմանալի է՝ լինելով մամուլի ներկայացուցիչ։ Շատ դեպքերում լրատվամիջոցները կարիք են ունենում բիզնես կամ քաղաքական սպոնսերության։Մյուս կողմից ճնշելու այլ տարբերակներ  չկան, մնում է այսպես ասել։ Ես կարծում եմ՝ դա անպարկեշտ հայտարարություն էր։ Նման զարգացումներ շատ են մամուլի աշխարհում»։

Խոսելով նաեւ վարչապետի հայտարարության մասին, թե մամուլն այսօր ավելի ազատ է, քան երբեւէ, արձագանքեց. «Մենք տեսնում ենք մամուլի շուրջ մեծ դատական հայցեր, որն իմ գնահատմամբ նույնպես ճնշում է։ Ես ասեմ  ձեզ. կոռեկտ չի, որ վարչապետն է այդ մասին խոսում, վարչապետը եւ կառավարությունը աշխատավարձ են ստանում, որ ապահովեն խոսքի ազատությունը։ Դա իրենց պարտականությունն է, շատ դժվար է գնահատել մամուլի ազատությունը, նախկինում էլ են եղել ճնշումներ։ Դժվար է պնդում անելը, թե մամուլն հիմա ազատ է, քան երբեւէ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել