Ինչպես ճիշտ լվալ շղարշը, որպեսզի պահպանվեն դրա տեսքն ու գույնը:
Որպեսզի գործվածքը պահպանի փայլը, սպիտակությունը և ներկայանալի տեսքը, շղարշը պետք է թրջել մոտ 30-35 աստիճան տաքության ջրով:
Ջրով տարայի մեջ կես կգ աղ ավելացրու, վարագույրը հագեցած լուծույթի մեջ թող կես ժամ, հետո մաքրաջրիր շղարշը, միայն թե ոչ մի դեպքում մի օգտագործիր տաք ջուր, այն պետք է հազիվ տաք լինի:
Այնուհետ շղարշը լվա սինթետիկ գործվածքների համար հեղուկ միջոցով:
Շղարշի փայլը վերադարձնելու համար գոլ ջրին ավելացրու քացախ՝ մեկ լիտրի համար 1 ճ/գ հաշվարկով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել