Tert.am-ը գրում է.

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը նշում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի հուլիսի 20-ի նիստում անօրինական ձևով՝ իշխանությունների միջամտությամբ, որոշում է կայացվել լուծարել կենտրոնը:

«Վերջին մի քանի ամիսներին իշխանական տարբեր օղակներից փորձում են առաջ քաշել այն թեզը, որ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը պետք է լուծարվի: Եվ դա հիմնականում կատարվում է հոգաբարձուների խորհրդի անդամների միջոցով, որոնք ներկայացնում են իշխանական թևը, այսինքն՝ կառավարության ներկայացուցիչներն են»,- ասաց Վահագն Վարագյանը:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հարցը, նրա տեղեկացմամբ, 2 անգամ ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում: Առաջին անգամ հարցն ընդգրկվել էր գիտական խորհրդի առաջարկությամբ՝ 3 տարբերակով՝ լուծարել կենտրոնը, այն միավորել շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ կամ հարցը հետաձգել: Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում հարցը 3 ձևով դրվեց քվեարկության և 3 ձևով էլ մերժվեց:

«Այդ քվեարկության ժամանակ արդեն պարզ էր, որ իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել ամեն գնով ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարել, քանի որ նիստին ներկա 24 անդամների քվեարկությունը փորձ էր արվում հաշվել 12 դեմ, 13 կողմ, և հարցը չանցավ: Այստեղ երևաց, որ ամեն գնով, նույնիսկ կեղծիքներով, հարցը փորձում են անցկացնել»,- նշեց Վահագն Վարագյանը:

Հաջորդ անգամ կենտրոնի լուծարման հարցը օրակարգ էր բերվել հարցման կարգով: Կենտրոնի լուծարման հարցին հոգաբարձուների խորհրդի 20 անդամներից 1-ը ձեռնպահ էր քվեարկել, 19-ը՝ կողմ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել