Գրավիչ պահպանողական։ Բազում կին-քաղաքական գործիչների մեջ Մարգարեթ Թետչերը միշտ աչքի էր ընկնում այն բանով, որ ոչ մեկին անտարբեր չէր թողնում իր հանդեպ․ ոմանք հիանում էին նրանով, իսկ ոմանք էլ՝ ատում նրան։
Երբ 1989 թվականին նա թողեց իր պաշտոնը, «Չիկագո տրիբուն» թերթը նրա մասին գրեց․ «Հնարավոր է, որ նա աշխարհի ամենահիանալի, ամենագրավիչ, ամենածայրահեղական և ամենապահպանողական առաջնորդն էր»։
Եվ այսպես՝ ձեզ ենք ներկայացնում Մարգարեթ Թետչերի ամենահետաքրքիր մտքերից մի քանիսը․
- Եթե ցանկանում եք որևէ բանի մասին ուղղակի խոսել, ապա գնացեք տղամարդու մոտ, եթե ցանկանում եք անել որևէ բան, ապա գնացեք կնոջ մոտ։
- Պետք չէ ստել առանց ամաչելու, սակայն երբեմն անհրաժեշտ է խուսափող լինել։
- Տունը պետք է կենտրոն լինի, սակայն այն երբեք չպետք է դառնա կնոջ կյանքի սահմանը։
- Ես չեմ նախատում իմ նախարարներին իրենց շատ խոսելու համար, փոխարենը իրենք անում են այն ամենը, ինչը ես իրենց ասում եմ։
- Հզոր լինելը նման է իրական լեդի լինելուն։ Եթե դուք հիշեցնում եք մարդկանց, որ դուք այդպիսին եք, ապա դուք, միանշանակ, այդպիսին չեք։
- Մեր հոգսերի 90%-ը վերաբերում է այն բաներին, որոնք երբեք չեն լինելու։
- Անվճար պանիր լինում է միայն թակարդում։
- Զրուցակցի հետ ընդհանուր լեզու գտնելու համար ամենևին էլ հարկավոր չէ համաձայնվել նրա հետ։
- Մարդու մասին առաջին տասը վայրկյանի ընթացքում կազմած կարծիքս ես շատ հազվադեպ եմ փոխում։
- Առանց տնտեսական ազատության ոչ մի այլ ազատություն լինել չի կարող։
- Երբեմն մարտում հաղթելու համար հարկավոր է լինում երկու անգամ մարտնչել։
- Կանայք տղամարդկանցից ավելի լավ են ասում «ոչ»։
- Ինձ քննադատողները եթե տեսնեին, որ ես քայլում եմ Թեմզայի վրայով, կասեին, որ ես ուղղակի լողալ չգիտեմ։
- Հաղթանակի հանդեպ կիրք ունեն բոլորը։ Կամքը կարելի է մարզել, իսկ միջոցները պատվի հարց են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել