Panorama.am-ը գրում է․

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տան Օվալ օֆիսում ընդունելով մի խումբ կրոնական հալածյալների, այդ թվում ԴԱԻՇ ահաբեկիչներից փախած եզդի Նադիա Մուրդաին, չի իմացել, թե ով է Մուրադը, ինչ է արել նա ու ինչի համար է արժանացել Նոբելյան մրցանակի։ Այս մասին գրել է AFP-ն։

Նադիա Մուրադը, ով կարողացել էր փախնել Իսլամական պետության ահաբեկիչներից 2014 թ.-ին, Թրամփին ներկայացնում է իր պատմությունը, թե ինչպես են իր մայրն ու 6 եղբայրները սպանվել, 3000 եզդիներ անհայտ կորել, որից հետո Թրամփը հարցնում է․ «Եվ դու Նոբելյան մրցանակի էիր արժանացե՞լ։ Դա անհավատալի է, իսկ ինչի համար էին նրանք այն քեզ տվե՞լ»:

Մի պահ դադարից հետո Նադիա Մուրադը կրկնում է իր պատմությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել