Լինել, նորից  վերածնվել

կաթնագույն լուսաբացին,

արյունոտ լուսնի ներքո

մեռնող ձմռան պես:

Լինել, դուրս պրծնել լռության միջից,

տեսնել շողալը արևի

սառելը իմ սրտի

ավետումը գարնան:

Լինել պտուղ և սերմ

չորացած հողում,

և բարգավաճել վտարման մեջ,

ինչպես ծառը ապրիլյան:

Լինել, վերասերտել սեփական գիտելիքները,

աչքը բաց պահել

և չլինել ոչինչ, միայն էություն

մարմնավորված…

Որպեսզի սիրել մեռնելու չափ

ու աննկարելիորեն

լինել հոգի` մարմնից զատված,

որպեսզի սիրել մեռնելու աստիճան

ու դրանից էլ շատ:

Լինել, խուսափել սադրանքից,

բոլոր ընդհանուր վայրերից,

հանգցնել կրակդ ներսի,

Նվաճել ու  կտրել ժամանակը:

Լինել շարժ, որով սկսվում է

վերաիմաստավորված ապագան,

վերադարձի մեղավոր

սիրո սովորական արարողակարգում:

Լինել, մեռնել հանուն ավելի լավ վերածննդի,

Անցյալի ստերի,

և չլինել ոչինչ, միայն լինել ինչ-որ մեկը

կենդանի,

լինել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել