Ընդանրապես խնդիրները հեշտ ճանապարհով լուծելը տանում է դեպի ավելի մեծ խնդիրների, որոնց տակից դուրս գալը ավելի բարդ է լինում ու ոչ միշտ է հաջողվում:
Հիմա մարդիկ քննարկում են վարորդական իրավունքները հավաքելու ու նոր քննություններ կազմակերպելու մասին լուրեր:
Հարգելիներս, ՃՏՊ-ների մեծ մասը տեղի է ունենում ՃՈ վատ աշխատանքի, ճանապարհների վատ որակի, ԽԾԲ հարաբերությունների վրա հիմնված անպարտելի մեքենաների պատճառով:
Իհարկե մեծ մաս են կազմում նաև մեքենա վարելու հետ կապ չունեցող անձիք, սակայն նրանց պատճառով ամբողջ հանրապետությունում վարորդական իրավունք հավաքելը մի քիչ սխալ է, քանի որ այդ հարցը կարելի է լուծել մեկ շաբաթվա ընթացքում խիստ ռեժիմով ծառայություն իրականացնելու միջոցով: Հավատացեք այդ վարորդները իրենք իրենց «բռնել կտան» , այլ հարցա դա արդեն թե իրանք ում տղերքը կլինեն ու արդյոք կարող եք նրանց զրկել վարելու իրավունքից: